Սիրտըս նըման է էն փըլած տըներ
Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ
Բուն պիտի դընեն մեջ վայրի հավքեր
Երթամ ձի թալեմ էն ելման գետեր
Ըլնիմ ձըկներու ձագերացըն կեր
Այ, տո լաճ տընավեր
Սև ծով մ'եմ տեսե, սիպտակն էր բոլոր
Ալին կըզարներ, չէր խառնի հիրոր
Էն որն է տեսե մեկ ծովն երկթավոր
Անտունի սիրտն է պըղտոր ու մոլոր
Ախ, իսկի միլնիք սըրտիկ սեւավոր
Այ, տո լաճ տընավեր