Կռունկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունիս
Մի վազեր, երամիդ շուտով կըհասնիս
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունիս
Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս
Քանի որ ախ կանիմ, կըքաղվի հոգիս
Կռունկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունիս
Աշուն է մոտեցել, գնալու ես թեպտիր
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր
Ինձ պատասխան չըտվիր, ելար գնացիր
Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացիր