Սաղ ասում են 《քեզնից հեռու չես փախչի》 որովհետև
էդքան կամքի ուժ չունեն իսկ "փիլիսոփայելը" հեշտ ա
Սաղ ասում են 《չի լինում մի տեղ 2 էռնեկ》` գիտեմ
ի դեպ ասեմ որ սխալ գիտեմ` համատեղելն ա անհրաժեշտը
Սաղ ասում են 《7 չափի նոր 1 կտրի》` տենց հուսալի ա
իսկ ես չեմ կտրում թե պետք ա 7 անգամ չափեմ
այսինքն քոնը չի ապրանքը խանութում խոսքի օրինակ
թե մի 10 րոպե պիտի գցես բռնես` առնե՞մ չառնե՞մ
Շաբաթն ուրբաթից շուտ չգա որ կյանքը շուռ չգա
Վաղվա վրա ձյուն չգա էսօր թե չէ ստիմուլ չկա
Չարիքն առանց բարիք ա միշտ հավերժ կյանք` ուրեմն վիշտ
բնություն` ուրեմն ճիշտ ա։ Պինդ կամքովը չի շտապի
Ասում ենք 《օրը գա բարին էլ հետը》
սպասում մինչև վերջին կետն ու
բաց թողումներով անկետա թողնում սեղանի վրա` դրած վերջին խաչմերուկում
Ինչը մեզ չի սպանում մե՜զ ա հենց սպանող դարձնում։
Գիշերվանից հետո արևը կա
եթե պոկվում են իրարից կոպերը
Ու հենց նրան եմ հենց դառե վկա
որ 3-րդ կողմ կա մեդալի կողքերը
Գիշերվանից հետո արևը կա
եթե պոկվում են իրարից կոպերը
Ու հենց նրան եմ հենց դառե վկա
որ 3-րդ կողմ կա մեդալի կողքերը
Ուզողի մի էրեսն ա սև չտվողինը` էրկու՞սն
ուրեմն ես ներքուստ սևամորթ եմ հենց
Թեկուզ ուզեն քեզնից 1¢ թե նկատում ես սև դեմքով ա`
սովորի մերժել սևին սապոնը ինչ էլ անի բոլ ա
Փոս փորողը ի՞նքն ա իրա փոսը ընկնում` հումոր ա
թե չէ 30 տարի ես չգիտեմ իմինը ով ա
Կա՜մ հենց ես եմ` կողքս բահ ա կա՜մ էլ մեկը ով խաբար ա
ոնց գցել մարդուն կրակը բայց ես սառն եմ ոնց դանակը
Խուճապը թե չէ կործանիչ ա փիս
խոչնդոտ ոնց մեկը գործ անի ճամփիս
Ոչնչով 4 բևեռում չկա հանգիստ եթե դու ինքդ չունես քեզ։
Չունես քեզ` չունես ոչինչ։
Սաղ ասում են 《քեզնից հեռու չես փախչի》 որովհետև
էդքան կամքի ուժ չունեն իսկ "փիլիսոփայելը" հեշտ ա
Ես ինձնից վազում եմ դուրս։
《Դառնալ》առարկայի կուրս` ամբողջ կյանքս։
Առողջ պու՞լս վերջին հաշվով քել հրաժեշտ տամ
Գիշերվանից հետո արևը կա
եթե պոկվում են իրարից կոպերը
Ու հենց նրան եմ հենց դառե վկա
որ 3-րդ կողմ կա մեդալի կողքերը
Գիշերվանից հետո արևը կա
եթե պոկվում են իրարից կոպերը
Ու հենց նրան եմ հենց դառե վկա
որ 3-րդ կողմ կա մեդալի կողքերը